Մբապեն ճանաչվել է Լիգա 1-ի` 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

11:54 20.05.2019

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունն ամփոփել է Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանը: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, նա նաև երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է առաջնության` լավագույն երիտասարդ խաղացող:

Երեք անհատական մրցանակները բաժին են հասել «Լիլին», որը մրցաշրջանն ավարտել է երկրորդ տեղում: Թիմի գլխավոր մարզիչ Քրիտսոֆ Գալտյեն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն մարզիչ, Մայք Մենյանը` լավագույն դարպասապահ, Լոիկ Ռեմին` լավագույն գոլի հեղինակ:

Երկրի խորհրդանշական հավաքում ՊՍԺ-ի միանգամից 6, իսկ «Լիլից»` 2 ֆուտբոլիստ է ընդգրկվել:

Խորհրդանշական հավաքական. Մայք Մենյան («Լիլ»), Քենի Լալա («Ստրասբուրգ»), Մարկինյոս, Տիագո Սիլվա (երկուսն էլ` ՊՍԺ), Ֆերլան Մենդի («Լիոն»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Տանգի Նդոմբելե («Լիոն»), Անխել Դի Մարիա, Կիլիան Մբապե, Նեյմար (բոլորը` ՊՍԺ), Նիկոլյա Պեպե («Լիլ»)՜

Share |

Լրահոս

Loading...