Մեսսին կարիերայում 6-րդ անգամ մրցաշրջանում ամենաքիչը 50 գոլ է խփել

10:29 20.05.2019

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` «Էյբարի» հետ խաղում (2:2):

Այսպիսով, նրա ակտիվում արդեն 50 գոլ կա ընթացիկ առաջնությունում անցկացրած բոլոր խաղերում: Արգենտինացին կարիերայում 6-րդ անգամ է հասել այս ցուցանիշին:

Մեսսին ընթացիկ մրցաշրջանում 36 գոլ խփել է Իսպանիայի առաջնությունում, 12-ը` Չեմպիոնների լիգայում, ևս 2-ը` Իսպանիայի Գավաթում:

Ավելի վաղ հարձակվողը 50-ից ոչ պակաս գոլ էր խփել հետևյալ մրցաշրջաններում` 53-ը 2010/11, 73` 2011/12, 60` 2012/13, 58` 2014/15, 54` 2016/17:

Հիշեցնենք` Մեսսին 6-րդ անգամ դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...