Բոլիվիայում խաղի ժամանակ կաթվածի հետևանքով մրցավար է մահացել

11:17 20.05.2019

Բոլիվիայի առաջնության հերթական տուրի «Օլվեյս Ռեդի» և «Օրիենտե Պետրոլերո» հանդիպման գլխավոր մրցավար Վիկտոր Ուրտադոն սրտի կանգի պատճառով մահացել է խաղի ժամանակ:

Այս մասին հաղորդում է Los Tiempos-ը:

Երկրորդ խաղակեսում 32-ամյա մրցավարն ընկել է խոտածածկին: Թիմերի բժիշկներին հաջողվել է վերակենդանացնել նրան ու ուղարկել հիվանդանոց:

Հիվանդանոցում մրցավարը երկրորդ անգամ է կաթված ստացել, նրան այլևս փրկել չի հաջողվել:

«Օլվեյս Ռեդիի»՝ Էլ-Ալտոյում գտնվող տնային մարզադաշտը տեղակայված է ծովի մակերևույթից 4150 մետր բարձրության վրա և համարվում է աշխարհի ամենաբարձր մարզադաշտը, ուր ֆուտբոլ են խաղում պրոֆեսիոնալ մակարդակում:

Share |

Լրահոս

Loading...