Սամբոյի ԵԱ. Հայաստանի հավաքականը երրորդն է թիմային հաշվարկում

16:34 20.05.2019

Սամբոյի Հայաստանի հավաքականն Իսպանիայի Խիխոն քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտել է մեկ ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալով:

Մարզական սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 3 արծաթե ու 1 բրոնզե մեդալով երրորդ տեղն է գրավել թիմային պայքարում, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Թիմային հաշվարկում հաղթել է Ռուսաստանի թիմը (5-2-2), իսկ վրացիները գրավել են երկրորդ տեղը (2-1-2):

Հիշեցնենք, որ մարզական սամբոյի մրցաշարում Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի:

Մարտական սամբոյի մրցաշարում Ջոն Բալայանը (52 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Պողոս Բադալյանը (57 կգ)՝ բրոնզե:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 19 մարզիկով: Մեդալների համար պայքարել է 29 երկրի մոտ 230 մարզիկ:

Share |

Լրահոս

Loading...