Արթուր Ալեքսանյանը վնասվածքից հետո առաջին մրցաշարին է մեկնում

11:33 20.05.2019

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Ղազախստանի Ալմաթի քաղաքում:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մայիսի 23-ին Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Ալմաթի կմեկնեն նաև մարզիչ Էդուարդ Սահակյանը և մրցավար Գևորգ Ալեքսանյանը:

Մրցաշարը կանցկացվի մայիսի 25-26-ը:

Share |

Լրահոս

Loading...