Բրիտանական ԶԼՄ-ները Բեյլի հասցեին ուղղված նվաստացուցիչ խոսքեր են վերագրել Զիդանին

15:19 20.05.2019

Բրիտանական ԶԼՄ-ները Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին հարձակվող Գարեթ Բեյլին ուղղված խոսքեր են վերագրում, որոնք ֆրանսիացի մասնագետն իբրևէ թե ասել է Իսպանիայի առաջնության 38-րդ տուրի` «Բետիսի» հետ խաղից հետո:

«Նույնիսկ եթե ես 4-րդ փոխարինում անելու իրավունք ունենայի, միևնույն է` Բեյլին դաշտ դուրս չէի բերի»,- Զիդանին այս խոսքերը վերագրել է Independent-ը:

Այդուհանդերձ, London Evening Standard-ի թղթակից Բեն Հեյուորդը հերքել է այս տեղեկությունը,

«Ես ներկա էի Զիդանի` «Բետիսի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին: Զիդանը նման բան չի ասել: Բոլորն այդ մասին են հայտնում, բայց ոչ ոք չի ստուգում այդ տեղեկության հավաստիությունը: Կեղծ լուրերը շատ արագ են տարածվում»,- գրել է Հեյուորդը «Թվիթերի» իր էջում:

Share |

Լրահոս

Loading...