Բարձրագույն խումբ․ մրցաշարային աղյուսակը 34-րդ տուրից հետո

18:33 20.05.2019

Այսօր կայացած «Լոռի»-«Փյունիկ» խաղով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրը, որը չեմպիոնական պայքարում նոր խառնաշփոթ առաջացրեց։

Տուրը մեկնարկեց մայիսի 18-ին կայացած «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղով։ Դեռևս չեմպիոնական հույսեր պահպանող տանտերերը ջախջախիչ՝ 0-5 հաշվով պարտություն կրեցին։ Ի դեպ, «Գանձասար-Կապանը» 2015 թվականից ի վեր առաջին անգամ կարողացավ արտագնա խաղում հաղթել «Բանանցին»։

«Բանանց»-«Գանձասար-Կապան»՝ 0-5
Գոլերը՝ Գևորգ Նռանյան 5՛, Բակար Բալդե 11՛, 24՛, Գևորգ Օհանյան 35՛, Գեղամ Հարությունյան 90+2՛

Մայիսի 19-ին կայացավ երկու խաղ․ «Արարատ-Արմենիան» Գյումրիում հյուրընկալվեց «Շիրակին» և Ալֆոնսե Կասեի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով անչափ կարևոր հաղթանակ տոնեց, իսկ «Ալաշկերտը» միավորներ կորցրեց «Արցախի» հետ պայքարում՝ 1-1։

«Շիրակ»-«Արարատ-Արմենիա»՝ 0-1 
Գոլերը՝ Կասե 8՛

«Արցախ»-«Ալաշկերտ»՝ 1-1
Գոլերը՝ Էդուարդ Ավագյան 49՛ - Դենիս Թումասյան 90՛

Ինչպես արդեն նշեցինք, տուրի վերջին խաղում «Լոռին» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկին»։ Ալեքսանդր Տարխանովը թիմը չեմպիոնական պայքարի տեսանկյունից 2 շատ կարևոր միավոր կորցրեց՝ վանաձորյան թիմի հետ գրանցելով մարտական ոչ-ոքի։

«Լոռի»-«Փյունիկ»՝ 2-2
Գոլերը՝ Ջոնել Դեսիրե 51՛, 82՛ - Էրիկ Վարդանյան 49՛, Մոհամեդ Կոնատե 72՛

 

Այս խաղերից հետո «Փյունիկը» շարունակում է 57 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն առաջնության ավարտից 2 տուր առաջ Տարխանովի թիմն ընդամենը 2 միավորով է գերազանցում «Արարատ-Արմենիային»։ Եռյակը 51 միավորով եզրափակում է «Բանանցը», իսկ չորրորդ տեղում գտնվող «Ալաշկերտն» ունի 50 միավոր։

Աղյուսակը շարունակում է եզրափակել այս տուրը բաց թողած «Արարատը»՝ 22 միավոր, իսկ 8-րդ տեղում գտնվող «Արցախն» ունի 25 միավոր։


35-րդ տուրը մեկնարկելու է մայիսի 24-ին՝ «Ալաշկերտը» հյուրընկալելու է «Բանանցին», իսկ «Արարատ-Արմենիան»՝ «Արցախին»։ Մայիսի 25-ին կկայանա «Գանձասար-Կապան»-«Լոռի» հանդիպումը, իսկ մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղով կավարտվի նախավերջին տուրը։

Share |

Լրահոս

Loading...