Ատալանտան ոչ-ոքի խաղաց Յուվենտուսի հետ, Նապոլին խոշոր հաշվով հաղթեց Ինտերին (տեսանյութ)

00:28 20.05.2019

Իտալիայի Ա Սերիայում կայանում են նախավերջին 37-րդ տուրի հանդիպումները:

Չեմպիոնի կոչումը նվաճած «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Յոսիպ Իլիչիչը և Մարիո Մանջուկիչը:

«Յուվենտուս»-«Ատալանտա»՝ 1-1

Գոլերը՝ Մանջուկիչ (33') - Իլիչիչ (80')


Օրվա վերջին խաղում էլ «Նապոլին» տանը ջախջախեց «Ինտերին»: Անչելոտիի թիմը 4-1 հաշվով հաղթանակ տարավ:

Դուբլի հեղինակ դարձավ Ռուիսը: Մեկ անգամ աչքի ընկան Զիելինսկին և Մերտենսը: Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Իկարդին:

«Նապոլի»-«Ինտեր»՝ 4-1

Գոլերը՝ Զիելինսկի (16'), Մերտենս (61'), Ռուիս (71', 79') - Իկարդի (81'11Մ)


Այս խաղերից հետո «Յուվենտուսն» իր հաշվին գրանցեց 89 միավոր: «Նապոլին» երկրորդն է՝ 79 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ատալանտան», որն ունի 66 միավոր: «Ինտերը» նույնքան միավորով 4-րդն է:

Share |

Լրահոս

Loading...