Բարսելոնան եվրոպական մյուս գրանդներին զիջում է Դե Լիգտի համար պայքարում

23:09 20.05.2019

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական «Բարսելոնան» զիջում է դիրքերը՝ «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար մղվող պայքարում:

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները հեռու են հոլանդացուն ձեռք բերելու հնարավորությունից: Իրավիճակը վատացել է՝ այլ ակումբների ակտիվության, ինչպես նաև խաղացողի ու գործակալ Մինո Ռայոլայի պահանջների պատճառով: Այժմ տրանսֆերի հիմնական հավակնորդները «Յուվենտուսը», «Բավարիան» և ՊՍԺ-ն են:

19-ամյա պաշտպանը Հոլանդիայի այս առաջնությունում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Չեմպիոնների լիգայում Դե Լիգտը մասնակցել է 17 խաղի ու դարձել 3 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...