Ալիսոն․ Երեխաներիս և թոռներիս կպատմեմ Բարսելոնայի նկատմամբ տոնած հաղթանակի մասին

19:55 20.05.2019

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը հայտարարել է, որ երբեք չի մոռանա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլը» 0-3 հաշվով պարտություն էր կրել, սակայն պատասխան խաղում հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

««Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակի հիշողությունը հավերժ կմնա ինձ հետ։ Ես այս հաղթանակի մասին կպատմեմ երեխաներիս և թոռներիս։ Հույս ունեմ՝ Աստծու օգնությամբ սկսած գործը բարեհաջող ավարտին կհասցնենք։ Դա մեր նպատակն է»,- Ալիսոնի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Տոտենհեմ» հանդիպումը կայանալու է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, հունիսի 1-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Share |

Լրահոս

Loading...