ԲԿՄԱ-ն դարձավ բասկետբոլի՝ Եվրոլիգայի 2018/19 մրցաշրջանի հաղթող

00:52 20.05.2019

Մոսկվայի ԲԿՄԱ-ն Եվրոլիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակչում հաղթեց «Անադոլու Էֆեսին» ու դարձավ մրցաշարի հաղթող:

ԲԿՄԱ-ն թուրքական ակումբին հաղթեց 91:83 (29:20, 15:22, 24:20, 23:21) հաշվով: Ռուսական ակումբի կազմում ամենաարդյունավետը Կորի Հիգինսն էր՝ 20 միավորով: Նույնքան միավոր է վաստակել նաև Ուիլ Կլայբերնը: «Անադոլու Էֆեսի» կազմում 29 միավոր է վաստակել Շեյն Լարկինը: 

Հավելենք, որ 3-րդ տեղի համար պայքարում Մադրիդի «Ռեալը» 94:75 (24:16, 14:24, 31:23, 25:12:) հաշվով առավելության հասավ «Ֆեներբախչեի» նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...