Դի Ֆրանչեսկոն համաձայնության է եկել Սևիլիայի հետ

21:28 20.05.2019

Իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզիչը հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն:

Tuttomercatoweb-ը հայտնում է, որ 49-ամյա մասնագետն արդեն կապվել է անդալուսիական ակումբի հետ: Իտալացին երկու տարվա պայմանագիր կկնքի: «Սևիլիայում» Դի Ֆրանչեսկոն կրկին աշխատելու է սպորտային տնօրեն Ռամոն Մոնչիի հետ, որը մարզչի հետ աշխատել է «Ռոմայում»:

Իսպանիայի Լա Լիգայի 2018/19 մրցաշրջանում «Սևիլիան» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...