ՀԲՖ-ն հայտարարություն է տարածել. ֆեդերացիան կոչ է անում Գաբրիել Ղազարյանին հեռու մնալ բռնցքամարտից

21:46 20.05.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որը մեջբերում ենք ստորև.

«Այսօր սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ.Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանին և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանին: Խորհրդակցությանը ներկա էր Հրաչյա Ռոստոմյանը։ Մեր մարզիչներին Ռոստոմյանը հորդորել է, որպեսզի Եվրոպական խաղերին մասնակցող թիմի մեջ ներառենք բռնցքամարտիկների, որոնք ազգային հավաքականի անդամ չեն և առնվազն վերջին 2 տարին չեն մասնակցել ոչ մի լուրջ մրցաշարի և արդյունքներ չեն գրանցել։

Իրենց կամքը չկատարելու դեպքում խոստացել են չֆինանսավորել մեր մարզիկներին, որպեսզի նրանք մասնակցեն Եվրոպական խաղերին։ Սա ակնհայտ պաշտոնական դիրքի չարաշահում է։ Հարգելի պաշտոնյաներ, Ձեզ հեռու պահեք բռնցքամարտից և մի փորձեք միջամտել մարզիչների աշխատանքին»,-ասվում է հայտարարության մեջ:

Share |

Լրահոս

Loading...