Լյորենտեն կլքի Տոտենհեմը. կարիերան շարունակելու չորս տարբերակ կա

23:17 20.05.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն ամռանն ազատ գործակալի կարգավիճակ կունենա:

Daily Mail-ը գրում է, որ իսպանացին կլքի լոնդոնցիների կազմը, քանի որ ակումբը չի օգտվել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությունից: Այն կարելի էր ակտիվացնել մինչև մայիսի 18-ը:

Լյորենտեի տեղափոխությամբ հետաքրքրվում են «Ռոման», «Միլանը», «Վալենսիան» և «Մարսելը»:

Նախկինում հարձակվողը հանդես է եկել Բիլբաոյի «Աթլետիկում», «Յուվենտուսում», «Սևիլիայում» և «Սուոնսիում»:

Share |

Լրահոս

Loading...