Կա՞ր 11-մետրանոց. Փյունիկը ներկայացրել է Էրիկ Վարդանյանի նկատմամբ խախտման տեսանյութը

17:31 20.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրում «Լոռին» ու «Փյունիկը» Վանաձորում ոչ-ոքի՝ 2-2 հաշվով խաղացին:

Հանհդիպման 85-րդ րոպեին, երբ հաշիվը 2-2 էր, Էրիկ Վարդանյանը հիանալի անցումով մտավ «Լոռիի» տուգանային հրապարակ, սակայն այստեղ կոպիտ խախտումով նրա առաջխաղացումը կասեցրեց Անան Մենսահը: Հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը այս դրվագի համար 11-մետրանոց չնշանակեց:

Խաղից հետո «Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է դրվագի տեսանյութը:

Share |

Լրահոս

Loading...