Փյունիկը կարևոր միավորներ կորցրեց Վանաձորում

17:08 20.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրն ավարտվեց Վանաձորում, «Լոռի» – «Փյունիկ» խաղով:

Հանիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին հեռահար փայլուն հարվածով հանդիպման հաշիվը «Փյունիկի» կազմում բացեց Էրիկ Վարդանյանը: «Լոռիից» ընդամենը 1 րոպե պահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար. գնդակն Անդրիյա Դրագոևիչի վրայով դարպասն ուղարկեց Ջոնել Դեսիրեն:

53-րդ րոպեից խաղը մոտ 3 րոպեով դադարեցվեց ուժեղ կարկուտի պատճառով: 72-րդ րոպեին «Փյունիկին» դարձյալ առաջ մղեց Մոհամեդ Կոնատեն: «Լոռին» չհանձնվեց և 10 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ Ջոնել Դեսիրեն՝ «Փյունիկին» զրկելով շատ կարևոր միավորներից:

Այս ոչ-ոքիից հետո «Փյունիկը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային» գերազանցելով 2 միավորով: «Լոռին» 40 միավորով 5-րդն է:

Նախավերջին՝ 35-րդ տուրում «Փյունիկը» կխաղա հետնապահ «Արարատի» հետ: «Լոռիի» մրցակիցը կլինի «Գանձասար-Կապանը»: Իսկ 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» մրցելու է «Արցախի» հետ:

Share |

Լրահոս

Loading...