Ման. Սիթին ցանկանում է նոր պայմանագիր կնքել Գվարդիոլայի հետ

16:19 20.05.2019

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին գրում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի՝ ակումբը պատրաստվում է նոր՝ հնգամյա պայմանագիր առաջարկել մարզչին: Իսպանացուն առաջարկել են տարեկան 20 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ: ԱՅն 5 մլն եվրոյով ավելին է, քան ներկայիս աշխատավարձը:

Գվարդիոլայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Մարզիչը մանչեսթերյան ակումբի ղեկը ստանձնել է 2016 թվականից:

Share |

Լրահոս

Loading...