Սիթին Կոմպանիին փոխարինող է գտել

20:39 20.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն ու մարզչական անձնակազմը կողմնորոշվել են թիմից հեռացող Վենսան Կոմպանիին փոխարինողի հարցում։

Daily Mail-ը գրում է, որ «քաղաքայինները» փորձելու են գնել «Լեսթեր Սիթիի» պաշտպան Հարի Մագուայերի տրանսֆերը։ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

Տեղափոխության միակ խոչընդոտը «Լեսթերի» ղեկավարության դիրքորոշումն է․ «աղվեսները» պատրաստ են հրաժարվել Մագուայերի ծառայություններից, եթե նրա համար «Սիթին» վճարի ավելի շատ, քան ժամանակին «Լիվերպուլն» է վճարել Վիրջիլ վան Դեյկի համար (ռեկորդային 84,5 միլիոն եվրո)։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Մագուայերի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում Հարի Մագուայերը մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 3 գոլի հեղինակ, ստացել է 6 դեղին քարտ, 1 անգամ էլ հեռացվել է խաղադաշտից։

Share |

Լրահոս

Loading...