Հայտնի է Ման. Սիթիի՝ 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

23:35 20.05.2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հայտնել է, թե ով է իր կազմում մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը:

Լավագույնն է ճանաչվել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդո Սիլվան: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 24-ամյա խաղացողը 51 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 13 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ «քաղաքաբնակների» հետ Սիլվան դարձել է նաև Անգլիայի գավաթակիր և Անգլիայի Լիգայի Գավաթի հաղթող:

Share |

Լրահոս

Loading...