Նապոլին մերժել է ՄՅՈւ-ի խոշոր առաջարկը

20:59 20.05.2019

«Նապոլիի» ղեկավարությունը հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Սկիրան։

««Նապոլին» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Կուլիբալիի համար 110 միլիոն եվրո վճարելու առաջարկը։ Դե Լաուրենտիսը չի վաճառում նրան։ Կուլիբալիի հրաժարագնի (150 միլիոն եվրո) վերաբերյալ կետը գործելու է մինչև 2020 թվականը»,- գրել է Սկիրան։

27-ամյա Կուլիբալին «Նապոլիում» հանդես է գալիս 2014 թվականից։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ «Նապոլիի» հետ Կուլիբալիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

Հիշեցնենք, որ վերջերս Կուլիբալին ստացել է Սերիա Ա-ի լավագույն պաշտպանի մրցանակը։

Share |

Լրահոս

Loading...