ՊՍԺ-ն հայտարարություն է տարածել Մբապեի ապագայի հետ կապված

22:56 20.05.2019

ՊՍԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերվում է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի ապագային.

«Երկու տարի առաջ նույն նպատակները ՊՍԺ-ին և Մբապեին կապել են իրար և մեր միասնական պատմությունը շարունակվելու է հաջորդ մրցաշրջանում: ՊՍԺ-ն ու Մբապեն ունեն ընդհանուր ամբիցիաներ: Միասին ենք ցանկանում գրել եվրոպական ֆուտբոլի մեր պատմությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Այսօր՝ Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալուց հետո Մբապեն ակնարկել էր, որ հնարավոր է լքի Փարիզը:

Ֆուտբոլիստը 2018 թվականից է հանդես գալիս փարիզյան ակումբի կազմում:

Share |

Լրահոս

Loading...