Մբապեի հստակ ակնարկը. Եկել է ժամանակն ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու համար

12:38 20.05.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն արժանացել է Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ մրցանակներին:

Մրցանակաբշխության ժամանակ երիտասարդ խաղացողը ակնարկել է, որ պատրաստվում է լքել Փարիզը.

«Մեծ ուրախություն է ինձ համար: Սա այն մրցանակն էր, որը պակասում էր ինձ: Իսկապես, երջանիկ եմ: Առաջին հերթին շնորհակալ եմ Նասեր Ալ-Հելայիֆիին: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնեմ նրան: Նա հենց առաջին օրվանից անկեղծ է եղել ինձ հետ:

Արդեն 4-րդ տարին է, որ ես Լիգա-1-ում եմ: Շատ հուզաշատ ապրումներ եմ ունեցել այստեղ: Առաջին հերթին շնորհակալ եմ «Մոնակոյին», որտեղ մեզ հաջողվեց նվաճել տիտղոսը: Այնուհետև ՊՍԺ-ին, որտեղ ես հարմարվեցի հենց սկզբից:

Եվս մեկ անգամ երախտագիտության խոսք եմ հայտնում մարզիչներին, ֆուտբոլիստներին: Սա շատ կարևոր պահ է ինձ համար:

Կարծում եմ, որ շատ բան եմ սովորել այստեղ, իսկ հիմա մտածում եմ, որ եկել է ժամանակն ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու համար: Գուցե դա լինի ՊՍԺ-ում, ես միայն ուրախ կլինեմ դրա համար: Հնարավոր է, որ այն լինի այլ վայրում՝ նոր ակումբում»,- Մբապեի խոսքը մեջբերում է L`Equipe-ը:

Share |

Լրահոս

Loading...