Լավագույնն առաջին ռակետների դեմ խաղերում․ Նադալը ռեկորդային ցուցանիշ է սահմանել

19:19 20.05.2019

Հռոմի «ATP-1000» մրցաշարի եզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 6-0, 4-6, 6-1 հաշվով հաղթանակ է տոնել առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի նկատմամբ։

Այսպիսով, իսպանացի թենիսիսն առաջին ռակետների նկատմամբ տոնած հաղթանակների քանակով ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով գերմանացի Բորիս Բեկերի ցուցանիշը։

Ջոկովիչի նկատմամբ տարած հաղթանակը Նադալի համար ATP վարկանիշային աղյուսակը գլխավորող թենիսիստների նկատմամբ տոնած 20-րդ հաղթանակն է։ Առաջին ռակետների հետ ևս 18 խաղում Նադալը պարտվել է։ Բեկերի մոտ առաջին ռակետների հետ խաղերում հաղթանակների և պարտությունների հետևյալ հարաբերակցությունն է՝ 19-17։

Նադալը գործող թենիսիստներից միակն է, որն առաջին ռակետների հետ խաղերում հաղթանակների և պարտությունների դրական հարաբերակցություն ունի։ Ընդհանուր առմամբ, նման 4 թենիսիստ կա․ Նադալից և Բեկերից բացի, շվեդ Բյորն Բորգը և հոլանդացի Ռիհարդ Կրայչեկը։

Share |

Լրահոս

Loading...