Նդոմբելեն կմերժի Ռեալին ու Յուվենտուսին հանուն ԱՊԼ-ի

13:38 20.05.2019

Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին վստահեցնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Telefoot-ը գրում է, որ կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել ԱՊԼ-ում ու սպասում է «Տոտենհեմի» առաջարկին: Լոնդոնյան ակումբը հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Նշվում է, որ խաղացողը պատրաստ է նույնիսկ մերժել «Ռեալին» ու «Յուվենտուսին» հանուն ԱՊԼ տեղափոխության:

Նդոմբելեի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Share |

Լրահոս

Loading...