Կրոս․ Ռեալի հետ լավ պայմանագիր ունեմ, բայց չեմ կարող գնել Մբապեին

19:43 20.05.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը, որն այսօր մինչև 2023 թվականը երկարաձգել է ակումբի հետ պայմանագրի ժակետը, խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի՝ «սերուցքայինների» կազմը համալրելու հավանականության մասին։

«Որպես ֆուտբոլիստ՝ Մբապեն ինձ դուր է գալիս, սակայն տրանսֆերային հարցերը չպետք է ինձ ուղղված լինեն։ Ես չեմ կարող գնել նրան։ «Ռեալի» հետ լավ պայմանագիր ունեմ, բայց Մբապեի հարցն ակումբինն է։

Պոգբա՞ն․․․ Նա ևս դուր է գալիս ինձ, բայց ինձնից ոչինչ կախված չէ։ Ես պարզապես պայքարելու եմ իմ դիրքում մշտական տեղ ունենալու համար։ Երբ իմ մակարդակով եմ խաղում, խնդիրներ չեմ ունենում։

Չեմ պատրաստվում պատմել, թե Զիդանն ինձ ինչեր է ասել, բայց կարծում եմ՝ եթե նա իմ վերաբերյալ կասկածներ ունենար, չէր ցանկանա երկարաձգել պայմանագիրս»,- Կրոսի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Share |

Լրահոս

Loading...