Ռոնալդուն չեմպիոնական գավաթով պատահաբար հարվածել է որդուն

14:19 20.05.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեմպիոնական տիտղոսը նշելիս հարվածել է իր որդուն:

Միջադեպը տեղի է ունեցել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Ատալանտայի» հետ խաղի ավարտից հետո (1-1): Ռոնալդուն չեմպիոնական գավաթով լուսանկարվում էր ընտանիքի հետ, սակայն անսպասելիորեն չի կարողացել պահել այն ու դրանով հարվածել է Կրիշտիանու-կրտսերի դեմքին:

34-ամյա Ռոնալդուն «Յուվենտուս» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը, Մադրիդի «Ռեալից»: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 21 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...