Զիեշը հայտնել է, թե որտեղ կցանկանար շարունակել կարիերան

13:25 20.05.2019

Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը տվել է այն ակումբների անունները, որտեղ կցանկանար շարունակել կարիերան.

«Ես երկու սիրելի ակումբ ունեմ՝ «Արսենալը» և «Բարսելոնան»: Երազանքս է խաղալ այդ թիմերից մեկում»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը:

Մարոկացի հարձակվողի հրաժարագինը կազմում է 29 մլն եվրո: 26-ամյա խաղացողը «Այաքսի» կամզը համալրել է 2016 թվականին «Տվենտեից»:

Այս մրցաշրջանում նա ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ: Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում էլ մասնակցել է 29 հանդիպման ու դարձել 16 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...