Դիբալան ընդգրկվել է Արգենտինայի հավաքականի հայտացուցակում, Իկարդին՝ ոչ

21:17 21.05.2019

Արգենտինայի հավաքականը Թվիթերում ներկայացրել է թիմի հայտացուցակն Ամերիկայի Գավաթի առաջիկա խաղերի համար:

23 ֆուտբոլիստբերից բաղկացած ցանկում տեղ չի գտնվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի համար: Ընդ որում, հայտացուցակում ընդգրկվել են «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան և ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեոնարդո Պարեդեսը:

Դարպասապահներ. Էստեբան Անդրադա («Բոկա Խունիորս»), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Ագուստին Մարկեսին («Ամերիկա»),

Պաշտպաններ. Միլտոն Կասկո («Ռիվեր Փլեյթ»), Խուան Ֆոյթ («Տոտենհեմ»), Ռամիրո Ֆունես Մորի («Վիլյառեալ»), Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), Հերման Պեսելյա («Ֆիրենտինա»), Ռենսո Սարավիա («Ռասինգ»), Նիկոլաս Տալյաֆիկո («Այաքս»):

Կիսապաշտպաններ. Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ), Ջովանի Լո Չելսո («Բետիս»), Էկսեկիել Պալասիոս («Ռիվեր Փլեյթ»), Լեանդրո Պարեդես (ՊՍԺ), Ռոբերտո Պարեյրա («Ուոթֆորդ»), Ռոդրիգես Գիդո («Ամերիկա»),

Հարձակվողներ. Մարկոս Ակինյա («Սպորտինգ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Մաթիաս Սուարես («Ռիվեր Փլեյթ»):

Share |

Լրահոս

Loading...