Հետխաղային ծեծկռտուք. Էրիկ Վարդանյանը փորձում է քարով հարվածել (տեսանյութ)

20:10 21.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի՝ «Լոռի»-«Փյունիկ» սկանդալային խաղից հետո դաշտում կրքերը թեժացել են ու ծեծկռտուք է սկսվել:

Տեսանյութը հրապարակվել է ВКонтакте սոցիալական կայքի Армянский футбол | Armenian Football Group խմբում:

Ի դեպ,  երևում է նաև, թե ինչպես է «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը, որի նկատմամբ կանոնների խախտման համար Արտակ Սիմոնյանը չնշանակեց բացահայտ 11-մետրանոցը, փորձում քարով հարվածել:

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:

Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, ինչի արդյունքում «Փյունիկը» կարևոր միավորներ է կորցրել չեմպիոնական մրցավազքում: 

«Փյունիկը», որին մեկ խաղ է մնացել անցկացնելու Հայաստանի ընթացիկ առաջնությունում, 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» առաջնության ավարտից երկու տուր առաջ 2 միավորով է զիջում «Փյունիկին»:

ՀՖՖ-ն արդեն հայտարարել է, որ ներքին քննություն է սկսվել, իսկ Արտակ Սիմոնյանը որակազրկվել է մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:

Share |

Լրահոս

Loading...