Գրիզմանը հարցազրույց է տվել ԼԳԲՏ ամսագրին ու հայտնվել վերջինիս շապիկին

22:20 21.05.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հարցազրույց է տվել Têtu ամսագրին, որը մեծամասամբ հիմնված է ԼԳԲՏ լսարանի վրա:

Հարձակվողը հայտնվել է ամսագրի նոր համարի շապիկին, որը վաճառքի կհանվի չորեքշաբթի օրվանից: 

 Têtu-ն Ֆրանսիայում ԼԳԲՏ-համայնքի՝ տպագրվող ԶԼՄ-ների շրջանում ամենամեծ մասսայականությունն է վայելում:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Գրիզմանն Իսպանիայի առաջնության 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Մի քանի օր առաջ Գրիզմանը հայտարարեց «Աթլետիկոյից» հեռանալու մասին: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հրաժարագինը 200 մլն եվրոյից կնվազի 120 մլն եվրո: Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»:

Share |

Լրահոս

Loading...