Լոռի-Փյունիկ խաղի գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է

19:21 21.05.2019

Մայիսի 21-ին կայացել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ակումբի առարկությունը մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման երկու դրվագների, ինչպես նաև երկրորդ խաղակեսին փոխհատուցված խաղաժամանակի վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Դիտելով նշված խաղային իրավիճակների տեսագրություննները և հաշվի առնելով հանդիպման տեսուչ Աշոտ Հարությունյանի՝ հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքին տված անբավարար գնահատականը (7.9), ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամները եկել են հետևյալ եզրակացության.

1) Հանդիպման 86-րդ րոպե՝ մրցավարը կայացրել է ակնհայտ սխալ որոշում` չնշանակելով 11 մետրանոց հարված

2) Հանդիպման 89-րդ րոպե՝ տվյալ խաղային իրավիճակում մրցավարը կայացրել է ճիշտ որոշում` չարձանագրելով գոլը, քանի որ դարպասի ետևում գտնվող տեսախցիկի կրկնապատկերում պարզ երևում է, որ խաղային դրվագում «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստը կասեցնում է գնդակը անբնական դիրքում գտնվող ձեռքով, որից հետո գրավում է մրցակցի դարպասը

3) Երկրորդ խաղակեսին փոխհատուցված ժամանակը համապատասխանում է խաղակեսի ընթացքում կորսված ժամանակին:

Հաշվի առնելով վերոնշյալ կետերը՝ կայացվել է հետևյալ որոշումը. Դեպքի առիթով սկսել ներքին քննություն, մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը:

Share |

Լրահոս

Loading...