ESPN. Մբապեն իրեն համարում է ՊՍԺ-ի ու Լիգա 1-ի լավագույն խաղացող և ցանկանում է ստանալ արժանի վերաբերմունք

11:45 21.05.2019

ESPN-ին հայտնի է դարձել, թե ինչու է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ակնարկել թիմից հեռանալու մասին: Խաղացողը Ֆրանսիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ ավելի մեծ պատասխանատվություն է ցանկանում իր վրա վերցնել և գուցե դա անի այլ ակումբում:

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին ցանկանում է խաղալ թիմի հարձակման կենտրոնում: Մբապեն մտադիր չէ լքել ակումբը, բայց հստակ ակնարկել է իր պահանջների մասին:

Ֆուտբոլիստը նաև ցանկանում է, որ ակումբում ընդունվող որոշումների ժամանակ իր կարծիքը նույնպես հաշվի առնեն: Հատկապես դա լինի տրանսֆերների վերաբերյալ որոշումների ժամանակ:

Մբապեն իրեն համարում է թիմի ու Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստ և ցանկանում է արժանի վերաբերմունք:

Share |

Լրահոս

Loading...