Ադրբեջանի իշխանությունների հետ անվտանգության երաշխիքներ էինք տվել Մխիթարյանին. ՈւԵՖԱ-ի հայտարարությունը

19:01 21.05.2019

ՈւԵՖԱ-ն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին «Չելսիի» հետ:

Ավելի վաղ այս մասին պաշտոնապես հայտարարել էր լոնդոնյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Մխիթարյանը ևս մեկնաբանել էր այն.

«ՈւԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալի» հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել՝ այդ երկրի տարածքում ֆուտբոլիստի անվտանգության ապահովման վերաբերյալ:

Այդ երաշխիքների շնորհիվ մենք կարող էինք ապահովել ֆուտբոլիստի և ակումբի մյուս ներկայացուցիչների՝ Բաքու անվտանգ ուղևորությունը:

Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈւԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը»,- ասել է ՈւԵՖԱ-ն՝ ի պատասխան Sport24-ի նամակին:

Share |

Լրահոս

Loading...