Սա շատ անձնական որոշում է. պետք է հարգենք այն. Էմերին Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

20:53 21.05.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելու մասին:

«Չելսիի» հետ եզրափակիչ խաղը, հիշեցնենք, կկայանա Բաքվում մայիսի 29-ին.

«Սա վատ նորություն է, բայց ոչինչ չենք կարող անել: Սա շատ անձնական որոշում է և մենք պետք է հարգենք այն: Հիմա քաղաքական խնդիրները չեմ հասկանում, բայց պետք է հարգեմ այդ որոշումը:

Այսօր առավոտյան խոսել եմ Մխիթարյանի հետ. դա անձնական որոշում է: Ես հարգում եմ Հենրիխին: Նա ցանկանում է խաղալ՝ օգնելով թիմին, բայց նրանք խոսեցին ընտանիքի հետ ու որոշեցին չգալ: Հասկանում եմ, որ սա շատ անձնական որոշում է իր ընտանիքի համար՝ մտածելով նաև իր երկրի մասին:

Չեմ կարող նրան համոզել գալ մեզ հետ, քանի որ ես հարգում եմ նրան: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա մեզ հետ լիներ խաղին ու օգներ իր որակներով ու ունակություններով, բայց ոչինչ իմ ձեռքերում չէ: Ամեն դեպքում, ես միանգամայն հարգում եմ Հենրիխի որոշումը»,- Էմերիի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս

Loading...