«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից մի քանի շաբաթով։ Վնասվածքը ամերիկացի ֆուտբոլիստը ստացել էր Անգլիայի գավաթի «Նոթինգեմ Ֆորեսթի» դեմ խաղից առաջ (2-0):
Պուլիշիչի վնասվածքի մասին խոսել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը․
«Պուլիշիչը բացակայելու է մի քանի շաբաթ։ Նա վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Սա շատ է տխրեցնում մեզ»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում AFP-ն։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Պուլիշիչը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։