Սարգիս Ադամյանը ստացել է Յան Ռեգենսբուրգի լավագույն ռմբարկուի մրցանակը

00:02 21.05.2019

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հիանալի մրցաշրջան անցկացրեց Գերմանիայում:

Երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգի» կազմում մեր ընտրանու ֆուտբոլիստը դարձավ 15 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Ադամյանն արժանացել է «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակին:

Հավելենք, որ մեր ազգային հավաքականի հարձակվողն արդեն պաշտոնապես տեղափոխվել է Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ», որի կազմում կխաղա հաջորդ մրցաշրջանից:

Share |

Լրահոս

Loading...