Անչելոտին մեկնաբանել է Յուվենտուսը գլխավորելու մասին լուրերը

15:55 21.05.2019

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ կարող է գլխավորել «Յուվենտուսը»:

«Երջանիկ եմ «Նապոլիում»: Դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ, որը ցանկանում եմ ավարտին հասցնել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով քայլեր ձեռնարկել Անչելոտիին թիմ հրավիրելու համար:

Անչելոտին 1999-2001 թվականներին աշխատել է թուրինյան թիմում, իսկ 2013-2015 թվականներին Ռոնալդուի հետ աշխատել է «Ռեալում»:

Share |

Լրահոս

Loading...