Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում են

12:48 21.05.2019

Հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական հանդիպումը:

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Մատչելի գներ են սահմանվել նաև Արևմտյան և Արևելյան տրիբունաների տոմսերի համար:

Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Արևելյան տրիբունա - 2000-4000 դրամ

Արևմտյան տրիբունա  - 5000-6000 դրամ

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ տոմսերի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել 55-53-52, 55-53-51, 55-29-24 հեռախոսահամարներով:

Share |

Լրահոս

Loading...