Բորիսովի ԲԱՏԷ-ն շնորհավորել է Ալաշկերտին

13:40 21.05.2019

Հայաստանի Գավաթի այս տարվա խաղարկության հաղթող դարձավ «Ալաշկերտը»:

Աբրահամ Խաշմանյանի թիմը եզրափակչում 1-0 հաշվով հաղթեց «Լոռիին»՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով գավաթակիր: 

Այս կապակցությամբ «Ալաշկերտին» շնորհավորել է Բորիսովի ԲԱՏԷ-ն: Տեղեկացնում է «Ալաշակերտի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017 թվականի որակավորման երկրորդ փուլում բելառուսական ակումբն ընդհանուր 4-2 հաշվով հաղթել էր հայկական ակումբին:

Share |

Լրահոս

Loading...