Բատիստուտան կարող է գլխավորել Միդլսբրոն

17:58 21.05.2019

Արգենտինայի հավաքականի և «Ռոմայի» նախկին հարձակվող Գաբրիել Բատիստուտան մտադիր է մարզչական կարիերա սկսել: Այս մասին հաղորդում է Hartlepool Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ 50-ամյա արգենտինացին անցյալ տարի մարզչական արտոնագիր է ստացել և կարող է գլխավորել «Միդլսբրոն»: Ավելի վաղ «Միդլսբրոյի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է Թոնի Պուլիսը:

Հաղորդվում է, որ Բատիստուտայի ծառայություններով հետաքրքրված են Չեմպիոնշիփը ներկայացնող այլ ակումբներ ևս:

Բատիստուտան կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս», «Ֆիորենտինա», «Ռոմա», «Ինտեր» և այլ ակումբներում: Արգենտինայի հավաքականի կազմում հանդես է եկել 1991-2002 թվականներին, իսկ հետագայում զբաղեցրել է ազգային ընտրանու տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Share |

Լրահոս

Loading...