Պաշտոնական. Հոֆենհայմի ֆուտբոլիստը տեղափոխեց Դորտմունդի Բորուսիա

13:25 21.05.2019

«Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Նիկո Շուլցը կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»: Այս մասին հայտնում է «իշամեղուների» պաշտոնական կայքը:

Շուլցը «Բորուսիայի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Տրանսֆերի մասին այլ պաշտոնական տեղեկություններ չի հաղորդվում:

Նախկինում նշվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 մլն եվրո:

26-ամյա խաղացողը նախկինում հանդես է եկել Ֆավրի գլխավորությամբ՝ խաղալով Մյունխենգլադբախի «Բորուսիայում»:

Հավելենք, որ «Հոֆենհայմի» կազմը վերջերս համալրել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Share |

Լրահոս

Loading...