Չելսին Ազարի տրանսֆերը կվաճառի Ռեալին 87 մլն ֆունտով

12:21 21.05.2019

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է թիմի առաջատար Էդեն Ազարին վաճառել Մադրիդի «Ռեալին» 87 մլն ֆունտ ստերլինգով: Լոնդոնյան ակումբը երկար ժամանակ չէր համաձայնում իջեցնել խաղացողի տրանսֆերի արժեքը՝ պահանջելով 100 մլն ֆունտ:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «կապույտները» վերջապես համաձայնության են եկել մադրիդյան գրանդի հետ:

Նշվում է, որ լոնդոնցիները նման քայլի են գնացել, քանի որ 12 ամիս անց բելգիացու պայմանագիրն ավարտվում է ակումբի հետ: Այլ պատճառ նույնպես կա: «Չելսին» չի կարող նոր պայմանագրեր կնքել իր ֆուտբոլիստների հետ մինչև 2020 թվականի հունվարը, այս պատճառով Ազարին թիմում պահելը գրեթե անհնար է դառնում:

Նախկինում ֆուտբոլիստը հայտնել էր, որ արդեն որոշում է կայացրել ապագայի հարցում:

Share |

Լրահոս

Loading...