Էմերի. Կարող եմ հասկանալ Մխիթարյանի որոշումը

18:27 21.05.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է թիմի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու փաստը, որտեղ պետք է անցկացվի Եվրոպա լիգայի եզրափակիչ:

«Ես խոսել եմ նրա հետ: Ես բասկերի երկրից եմ ու մենք նույնպես ունեցել ենք քաղաքական խնդիրներ, որոնք լուծվել են 5-6 տարի առաջ: Ես հասկանում եմ նրա այս որոշումը, որը շատ-շատ անձնական է: Ես չեմ կարող համոզել նրան գալ մեզ հետ»,- Էմերիի խոսքը մեջբերում է Evening Standard-ը:

Հիշեցնենք, որ «զինագործները» ԵԼ-ի եզրափակչում պետք է մրցեն «Չելսիի» հետ:

Share |

Լրահոս

Loading...