Հանուն Լուկակուի Ինտերը պատրաստ է ՄՅՈւ-ին զիջել Պերիշիչին

16:18 21.05.2019

«Ինտերի» ղեկավարությունը չի դադարեցնում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը ձեռք բերելու փորձերը: Այս մասին գրում է FC Inter News-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանյան ակումբում այնպիսի տարբերակ են փնտրում, որ ստիպված չլինեն վճարել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային արժեքը: «Ինտերը» մտադիր է ՄՅՈւ-ին առաջարկել 30 միլիոն եվրո և զիջել կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը:

Հաղորդվում է, որ այս տարբերակն «Ինտերի» համար շահավետ է 3 տեսանկյունից: Նախ Լուկակուին «Ինտերում» ցանկանում է տեսնել Անտոնիո Կոնտեն, որը մրցաշրջանի ավարտից հետո է գլխավորելու թիմը: Պերիշիչն ավելի վաղ ակումբը փոխելու ցանկություն է հայտնել, և երրորդ՝ «Ինտերը» ցանկանում է գումար խնայել այլ տրանսֆերների համար:

Հավելենք, որ այս մրցաշրջանում Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 45 հանդիպման, դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Բելգիացու՝ անգլիական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Share |

Լրահոս

Loading...