Նվաճումները սահմաններ չունեն. Ռոնալդուն հիշեցրել է տիտղոսները

15:31 21.05.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի Սերիա Ա-ի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու վերաբերյալ գրառում է կատարել Instagram-ի իր պաշտոնական էջում:

«Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն: Անգլիայի, Իսպանիայի և Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ: Նվաճումները սահմաններ չունեն, քանի դեռ կան երազանքներ»,- գրել է պորտուգալացին և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարները:

Հիշեցնենք, որ 34-ամյա Ռոնալդուն 2018 թվականի ամռանն է 117 միլիոն եվրոյի դիմաց «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»: Սերիա Ա-ի ընթացիկ խաղարկությունում նա մասնակցել է 31 հանդիպման և դարձել է 21 գոլի, 8 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...