Մեսսին շրջանցել է Ռոնալդուին ակումբային մակարդակում գոլերի քանակով

11:22 21.05.2019

Իսպանիայի Լա Լիգայի 2018/19 մրցաշրջանի վերջին տուրում «Բարսելոնան» 2-2 խաղաց «Էյբարի» հետ: Կատալոնացիների կազմում դուբլ հեղինակեց Լիոնել Մեսսին:

Արգենտինացին ակումբային մակարդակով դարձավ 601-րդ և 602-րդ գոլերի հեղինակը: Այս ցուցանիշով նա շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին, որի ակտիվում կա 601 գոլ:

Այս արդյունքին հասնելու համար Մեսսիին անհրաժեշտ է եղել 686 հանդիպում, Ռոնալդուին՝ 804:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստները դեռևս մեկ խաղ ունեն անցկացնելու: Ռոնալդուն Ա Սերիայի վերջին տուրում կմրցի «Սամպդորիայի» հետ, իսկ «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի եզրափակչում կհանդիպի «Վալենսիային»:

Share |

Լրահոս

Loading...