Թիմային ոգու մասին. Մխիթարյանը մասնակցում է ԵԼ եզրափակչի նախապատրաստությանը (տեսանյութ)

17:13 21.05.2019

Այսօր հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը, այնուամենայնիվ, չի մասնակցի Եվրոպա լիգայի՝ մայիսի 29-ին Բաքվում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչ խաղին:

«Արսենալի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որ նման որոշում են կայացրել՝ խորհրդակցելով ֆուտբոլիստի ընտանիքի հետ: Լոնդոնյան ակումբը նաև հիասթափություն էր հայտնել, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստն անվտանգության պատճառով է բաց թողնում եզրափակիչը:

Չնայած եզրափակիչ հանդիպումը բաց թողնելու փաստին՝ Մխիթարյանը շարունակելու է մասնակցել թիմի նախապատրաստական մարզումներին: Այսօր ևս հայ ֆուտբոլիստը մարզում է անցկացրել «զինագործների» ընդհանուր կազմի հետ:

 

 

Share |

Լրահոս

Loading...