Կատարյալ խայտառակություն. Արսենալի լեգենդի աձագանքը Մխիթարյանի` Բաքու չմեկնելու լուրին

17:38 21.05.2019

Այսօր հայտնի դարձավ, որ «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչին:

Այս մասին պաշտոնապես հայտարարել է լոնդոնյան ակումբը: 

Տեղեկությունից անմիջապես հետո միջազգային հանրությունը սկսեց քննարկել հայ ֆուտբոլիստի` «Չելսիի» հետ եզրափակչին չմասնակցելու փաստը: Չնայած ՈւԵՖԱ-ն, ինչպես նաև Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան և արտգործնախարարությունը հայտարարում էին, որ Մխիթարյանն անվտանգության հետ կապված խնդիրներ չի ունենա, այնուամենայնիվ ակումբում որոշել են, որ հայ խաղացողը չպետք է մեկնի Բաքու:

Այս մասին իր կարծիքն է հայտնել նաև «զինագործների» լեգենդար ֆուտբոլիստ Յան Ռայթը.

«Կատարյալ խայտառակություն ՈւԵՖԱ-ի կողմից: Ինչպես կարելի է նման բան թույլտարել: Դատարկ խոսքեր են: Դուք իսկապես չեք անհանգստանում երկրպագուների ու ֆուտբոլիստների անվտանգության համար»,- գրել է Ռայթը Twitter-ի իր էջում:

Share |

Լրահոս

Loading...