Պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու որոշման մասին

15:22 21.05.2019

Քիչ առաջ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչին:

Մխիթարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել այս կապակցությամբ.

«Դիտարկելով առկա բոլոր տարբերակները՝ մենք ստիպված էինք դժվարին որոշում կայացնել այն մասին, որ ես չեմ մեկնի Եվրոպա Լիգայի եզրափակչին: Սա խաղ է, որը հաճախ չի լինում մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում, և ես պետք է խոստովանեմ, որ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Ես երկրպագելու եմ իմ խաղընկերներին: Եկեք Գավաթը տուն բերենք», – գրել է Մխիթարյանը:

Share |

Լրահոս

Loading...