ՄՅՈւ-ն ահռելի գումար է պատրաստել Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար

14:29 21.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Աթլետիկոն» սկսել են բանակցությունները «Բենֆիկայի» հետ Ժոաու Ֆելիշի տեղափոխության համար: Այս մասին վստահեցնում է Record-ը:

«Կարմիր սատանաները» պատրաստվում են 105 մլն ֆունտ վճարել խաղացողի համար: Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկոն» էլ 19-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Անտուան Գրիզմանին փոխարինող: Ֆրանսիացին ամռանը լքելու է Մադրիդը:

Հավելենք, որ 2018/19 մրցաշրջանի ընթացքում Ֆելիշը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 20 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը պորտուգալացու տրանսֆերը գնահատում է 35 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...